Հիշեք՝ սա ունի հոգու երեք սյուն` նախանձ, ատելություն ու սարսափ․ Թարսի պես ատում է նա միայն սեփական ազգին, մնացածից միայն սարսափում է․ Արթուր Դանիելյան
- 1 hour ago
- 4 min read

Ութ տարի ա մարդիկ Փաշինյանի վարքագիծը վերլուծելիս անընդհատ նույն սխալն են անում: Մի ստվար զանված փնտրում և զարմանալիորեն գտնում է Փաշինյանի վարքագծի մեջ ինչ-որ ռազմավարություն, սիստեմա, գծած պլան: Ինքը Փաշինյանն անընդհատ մատնանշել է ու իր ութ տարվա կառավարմամբ ապացուցել է, որ նման բան գոյություն չունի, բայց արի ու տես, որ լիքը մարդ շարունակում է պնդել ու հանրությանը հրամցնել Փաշինյանի` ինչ-որ հեռուն գնացող ծրագրերի մասին:
Չկա տենց բան ժողովուրդ ջան: Ասում եմ որպես մարդ, ով ժամանակին իր հետ անձամբ ահագին շփվել է: Փաշինյանը չունի պլան, երբեք չի ունեցել ու չի էլ կարա ունենա, նա դրան ունակ չէ: Չկան նաև մութ ուժեր, որ էդ պլաններն իր համար գծում, դնում են դեմը: Փաշինյանին կառավարում է իմպուլսը: Իմպուլսը նա ստանում է իր հոգու երեք հենասյուններից՝ ատելություն, նախանձ ու սարսափ: Ուրիշ զգայարան նա չունի:
Ad by NATIVE NETWORK
Կար իր դասարանում մի տղա, ով օրինակ աղջիկների ուշադրությունը կարողանում էր գրավել, դա Փաշինյանի մոտ առաջացնում էր նախանձ, որը վերածվում էր ատելության, ինչն իր հերթին իրեն դրդում էր մի անշնորհքություն անել, որի հետևանքով նա պարբերաբար պատիժ է կրել, որի վերահաս բեռից միշտ սարսափել է, ինչը իրեն դրդել է շարունակել անշնորհքությունները: Նույնը եղել է համալսարանում, լրագրող աշխատելիս, քաղաքական պրոցեսների մեջ մտնելուց: Իր քայլերը միշտ ունեցել են երկքայլանի մոտիվացիոն տրամաբանություն: Նախանձ-ատելությունից մի քաք կերել է, հետո սարսեփելով հետևանքներից, կերել է նախորդ քաքից շատ ավելի մեծ քաք, առաջինը մարսելու համար:
Դուք մեածամասամբ իրեն մենակ էկրաններից եք տեսել, իսկ ես իրեն տեսել եմ հազար ու մի դրվագներում, այդ թվում, օրինակ` մեր տանը: Վստահ կարամ ասեմ, որ Մարտի 1-ի արյունահեղության կարևորագույն դրդապատճառը եղել է այն փաստը, որ Փաշինյանը նախանձել է Զուրբայան Լևոնին, քանի որ Տեր-Պետրոսյանը միշտ նախընտրել է Զուրաբյանին:
Կամ, ասենք, փող էր ուզում, բայց դրա համար աշխատանք կատարելու ներվեր չուներ, բռնում, պատվերով հոդված էր գրում: Դա երբեմն դառնում էր պրոբլեմ, էդ պրոբլեմից բխող հետևանքներից սարսափելով, նա մտնում էր քաղաքական մուտիլովկեքի մեջ: Իրեն մեկ-մեկ սպիտակ Նիվա էին նվիրում, մեկ-մեկ էլ նվիրողը վառում էր էդ Նիվան: Դեմից մեկից էր «նվերներ» ստանում, հետո` էդ մեկի հակառակորդից: Էս տրամաբանությամբ է նա քիթը խոթել ՊՊԾ-ի գրավման պրոցեսին և դրան հաջորդած քաղաքական պրոցեսներին: Մի քաքը մարսելու, համար ավելի մեծ քաք ուտելով, նա հասավ 2018-ի պրոցեսին:
2018-ի ապրիլին նա հասկանում էր, որ կերած քաքերը միակ մարսելու շանսը վա-բանկ գնալն է ու կերակրողին գցելը: Գցեց ու նստեց` իր իսկ կողմից գոյացրած մի ահռելի քաքի բուրգի վրա: Հասկացավ, որ էդ գարշահոտ բուրգի վրա մնալու և չխորտալվելու միակ երաշխիքը կարա լինի միայն Ալիևը: Դուշանբեի հայտնի լիֆտում առաջին պատվերը ստացավ ու հերթական «սպիտակ Նիվան»:
2020-ի հուլիսի 17-ին` Դուշանբեում ստացած իրա «սպիտակ Նիվան» վառեցին: Սա մի քանի օր երկմտելով` սարսափից դրդված` անցավ վառողի կողմը` «դավաճանելով» Դուշանբեյի իր շեֆին: Հասկանալով, որ էս «դավաճանության» համար իրեն պատժելու են, նա նորից «դավաճանեց»` էս անգամ «Նիվան» վառողին ու հայտարարեց, որ երաշխավորում է Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի անվտանգությունը: Երկու շաբաթ հետո այդ ենթակառուցվածքի տիրոջը նա նորից «դավաճանեց», գնաց Ստեփանակերտ ու հայտատարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:
2020-ի սեպտեմբերին, երբ նա հասկացավ, որ էլ խաղալու տեղ չի մնում, վերահաս պատժի սասրսափից դրդված, նա Աննա Հակոբյանին կամուֆլյաժ հագցրեց ու ուղղարկեց զորամաս կլոունություն անելու: Դրա տակ չի եղել ոչ մի պլան: Ուղղակի էդ պահին նա որոշել է իր կերած քաքը տենց մարսել, ասելով` դե տեսեք, կնիկս էլ ա կռվում... Կռիվը սակայն դեռ չէր սկսվել, բայց ինքը գիտեր, որ լինելու է:
Կռվի ողջ ընթացքում իր բոլոր գործողությունների ակունքում սեփական անվտանգության երաշխիքն էր: Սարսափելով պատժից` նա անընդհատ տվայտվում էր` մի կողմից կոչ էր անում գնալ կռվել, մյուս կողմից միտումնավոր տապալում էր մոբիլիզացիան: Ու կապիտուլյացիան նա ստորագրեց միայն այն պահին, երբ ստացավ անվտանգության երաշխիք: Զոհերը, հողերը, պատմությունն իր վեջին չէին երբեք ու երբևիցէ չեն էլ լինելու: Էդ մարդը դրա ցավը չի զգում, ինքը զգում է միայն երեք բան` նախանձ, ատելություն ու սարսափ:
Նենց որ, երբ ասում եք, որ Աննայի հետ բաժանումը թատրոն է, պլան է, բազմաքայլանի կոմբինացիա է, իմ համար դա ծիծաղելի է: Չկա ընդեղ ոչ մի պլան: Կա չտես կին, որ վերջապես «տեսավ» ու ուզում ա վայելի, ու կա տղամարդ (զուտ կենսաբանորեն), ով հասկանում է, որ դա հնարավոր չէ, քանզի վերահաս պատժից իրավացիորեն սարսափում է:
Երբ Փաշինյանն իր իսկ մեծագույն աջակցի հետ զրուցելիս լրբանում է, ու բռնել տալիս խուլիգանության համար, դրա տակ ոչ մի պլան չկա: Արթուրը Օսիպյանը շարքային նիկոլական չէր, նա Արցախի համար մեկ նիկոլականն էր, ով պնդում էր, որ Աննա Հակոբյանը զենքով կռվում էր, մինչդեռ արցախցիները փախչում էին: Էդ տղուն Փաշինյանը բռնում է, փոզմիշ անելով էդ իրա սրտիկներն ու ուրախ ավտոբուսը, քանի որ սարսափում է: Պահի տակ իմպուլսը ստանում է ու հիստերիկանում: Դա իր բնազդն է: Ինքը դրա դեմ անզոր է:
Էդ դիմակավորված ֆրանկոֆոն արցախցիների վիդեոն սարքված էր ու տարածված էր օրեր առաջ Հ1-ի արտասահմանյան եթերով, որպեսի այն դրվի Մակրոնի սեղանին, վերջինս էլ ջղայնանա ու ստիպի, որ ԵՄ-ն սոտրագրի Փաշինյանի ընտրությունների արդյունքի տակ: Էդ վիդեոն նախատեսված չէր Հայաստանում տարածելու համար: Բայց առավոտյան մի բժշկուհի հանկարծակի սեղմում է Փաշինյանի սարսափի կոճակին ու նա բռնում էդ վիդեոն տարածում է, որպես իր լրբության արդարացում: Այսինքն ուտում է մի քաք, հետո երկրորդը` առաջինը մարսելու համար: Սա իր կյանքի ԿՐԵԴՈՆ է:
Մարդիկ բռնում, իդեալական սցենար են գծում, որտեղ քեզ տրվում է աշխարհի ամենահարմար ընդիմությունը, իսկ դու սիրո աղավնին պիտի ձևանաս` սրտիկներ շռայլելով: Իսկ սա բռնում, հիստերիկանում ա ու սկսում բղավել` սրան նրան կզցնելու, սպանելու, նստացնելու մասին, որի արդյունքում բնական հարց է առաջանում` բա էս ութ տարի ու՞մ էիր սպասում... Յեքյա կոմբինացիան փուռն ա գնում:
Հիշեք՝ սա ունի հոգու երեք սյուն` նախանձ, ատելություն ու սարսափ: Թարսի պես ատում է նա միայն սեփական ազգին, մնացածից միայն սարսափում է:




















