top of page

Բոլորիդ կուտեմ․․․

  • 1 hour ago
  • 1 min read

Էն որ լավաշ կամ խորոված է տեսնում, ախորժակն իրենից առաջ է ընկնում, կարելի է հասկանալ։ Մարդը լավ ախորժակ ունի։ Չէ՜, Ալենի նման․ կլուբնիկը յոթ տեղից է կծում, իսկ Փաշինյանը միանգամից համփ է անում։ Կարևոր չէ մեծությունը՝ ձմերուկի չափ է, թե խնձորի, կարևորը միանգամից հարձակվելն ու ոչնչացնելն է։ Քաղաքականության մեջ էլ կլուբնիկ ուտելու դիվանագիտությամբ է առաջնորդվում՝ հարձակվում է հակառակորդի, մրցակցի, շարքային քաղաքացու վրա՝ ուտում, կուլ տալիս ու եթե տակից մի փշուր էլ է մնում, աչքը դեռ հետևից է անհագորեն նայում։



Երեկ Արաբկիր վարչական շրջանում նման մի քանի դրվագի ականատես եղանք։ Երբ Փաշինյանը դիմացինի հարցին պատասխանելու փոխարեն՝ հարձակվում է ուղիղ մարդու վրա։ Կարևոր չէ՝ այդ մարդը երկիր է կորցրել, տնազուրկ է դարձել, անչափահաս է, կին է, կարևորը «ախորժակով» հարձակվելն է։ Ես, օրինակ, շատ անգամ եմ տեսել, թե նա ինչպես է ՀՀ քարտեզի նման ծվատում լավաշը՝ ուտելուց առաջ։ Մտածել եմ՝ մարդ է, ախորժակ ունի, ուտում է։ Չնայած երբեմն հակադարձել են՝ ախորժակ ունի, լավ, բայց ամոթ էլ պիտի ունենա, հո միայն ստամոքսո՞վ չէ մարդը ապրում։


Ինչևէ, երեկվա քաղաքացիների վրա հարձակման տեսարանները մի փոքր ինձ «վախեցրին»։ Երբ արդեն մարդկանց էլ ես գաստրոնոմիական մոտեցմամբ նայում՝ «բոլորիդ կուտեմ, ով ինձ հակառակվի», մի քիչ զգուշանալ է պետք։ Նկարները նայեցի, տեսանյութերը՝ նույնպես, ու հիմա էլ ոչ ինքը կարող է արդարանալ, ոչ էլ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել։


Բոլոր դեպքերը մեկ-մեկ չեմ թվարկի, բայց Փաշինյանին հուշման կարգով ասեմ՝ նկարներիդ նայիր․ մարդկանց հետ խոսելդ ինչքա՞ն է տարբերվում ուտելու պրոցեսից։ Նրանց էլ ես նայում սննդի տեսանկյունից՝ ով հարց տվեց, ով դժգոհեց, ով հակադարձեց՝ «սեղանին դրեք, կուտեմ»։ «Ով հարց տվեց՝ ճաշացանկ մտավ», քաղաքացուն մոտեցավ խորտիկի պես։

Մի նկարը տեղադրեմ, մյուսներով արդեն ինքդ կարող ես հմայվել։



 
 
1/2865
bottom of page