top of page

Ասել են՝ դու ու հարսդ դիմում պիտի գրեք, գործից դուրս գաք. Ի՞նչ է տեղի ունեցել Նարեկ Կարապետյանի՝ Տափերական այցից հետո

  • 3 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին մայիսի 9-ին Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Տափերական բնակավայրում ընդունելուց հետո ճնշումներ են սկսել բնակիչներից մեկի հարազատների նկատմամբ։

Գարիկ Ղազարյանը, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին դիմավորել էր, ֆեյսբուքյան էջումհրապարակած տեսանյութում պատմել է, որ հենց այդ օրը երեկոյան իր ընտանքի անդամները՝ մասնավորապես հայրը, զանգեր է ստանում համայնքապետարանից։

«Ասել են՝ դու ու հարսդ դիմում պիտի գրեք, գործից դուրս գաք։ Դա միջնորդավորված են արել, վարչական ղեկավարին են ստիպում, նա էլ վատ վիճակում է հայտնվում, ես ասել եմ, դիմում չի գրվելու, բոլորը գիտեն իմ ընդդիմադիր հայացքների մասին»,-պատմել է Գ. Ղազարյանը։

 
 
1/2865
bottom of page