top of page

Մեդվեդևը կանխատեսել է Հայաստանի ուկրաինացումը

12 hours ago
1 min read
Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման վեկտորը փոխելու որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ կարող է պատահել ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ նրա վերածումը մեկ այլ Ուկրաինայի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշեց, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ կարող է պատահել ամենավատ բանը, որ կարող էր պատահել երբևէ՝ նրա վերածումն նոր Ուկրաինայի»,-ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում։

2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք ընդունեց, որով մեկնարկեց հանրապետության՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։ Ռուսական կողմն անմիջապես հայտարարեց, որ անհնար է և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ գտնվել մաքսային միության մեջ։ Այդ մասին հիշեցնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

1/3099
bottom of page