Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից
8 hours ago
1 min read

«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա»,–ասաց Արփի Ավանեսյանը։
Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել, որպեսզի Անիի ոտքերը հավասար լինեն։




















