Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը
2 hours ago
1 min read

Կառավարությունից ուշացումով պատասխանել են, որ ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցի շուրջ։ «2029 թվականը ՀՀ կառավարության կողմից ստանձնած քաղաքական հանձնառությունն է և մեզ համար սահմանված վերջնաժամկետը», - նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Նախընտրական շրջանում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ամենաուշը երկու տարուց կլինի ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացում, սակայն ընտրություններից հետո սկսեցին խոսել այլ ժամկետի՝ 2029 թվականի մասին։




















