top of page

Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին

  • 1 hour ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է: Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։

«Ես չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ։ Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ նրան։

Ես լսել եմ, որ նա մահացել է։

Եթե դա ճիշտ չէ, ապա նա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի»,-ասել է  նա։

 
 
1/2728
bottom of page