top of page

Մանրամասներ` ադրբեջանցի գործարարի ու նրա կնոջ ինքնասպանության դեպքից

  • 2 hours ago
  • 1 min read

Ինչպես այսօր հայտնել ենք, Մոսկվայում մահացած են հայտնաբերել ադրբեջանցի ամուսինների: Դիերը հայտնաբերվել են «Սալյարևո Պարկ» բնակելի համալիրում գտնվող շենքի բակում, որտեղ նրանք ապրելիս են եղել։

Ամուսինը` Վասիֆ Յուսիֆ օղլու Նագիևը, ծնվել է 1984 թվականին, Ադրբեջանի Ուջար շրջանի Ռաստաժա գյուղում: Նրա կինը՝ Այգուն Յագուբ գիզի Գուսեյնովան, ծնված 1987 թվականին, Ռուսաստանի քաղաքացի է։

Նագիևը մոտ 10 տարի առաջ մեկնել է Ռուսաստան՝ գումար վաստակելու: Նրա մարմինը այսօր երեկոյան կտեղափոխվի Ուջար շրջան։

Ըստ տեղեկությունների՝ ընտանիքը բնակվել է «Սալյարևո Պարկ» բնակելի համալիրում: Հարևանները պատմում են, որ զույգը բարյացակամ և շփվող էր: Տղամարդը գործարար էր, և զույգն ունի երեք անչափահաս երեխա։ Նրանց ընկնելու պահին տանն է եղել նրանց 5-ամյա որդին:

 
 
bottom of page