top of page

Եվրոպական 4 երկիր ներկայացուցիչներ են ուղարկել` Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասնակցելու

  • 3 minutes ago
  • 1 min read

Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ներկայացուցիչներ են ուղարկել Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով։

Այս մասին հայտնել է La Repubblica-ն։ Հրատարակության տվյալներով՝ չորս երկրների պաշտոնյաները «հետևում են» խաղաղ բանակցությունների երրորդ փուլին։

Ակնկալվում է, որ եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականները կհանդիպեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հետ օրվա ընթացքում։

Հարկ է նշել, որ եվրոպական երկրները ներկայացուցիչներ չեն ուղարկել Աբու Դաբիում տեղի ունեցած Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին երկու փուլերին։

 
 
bottom of page