top of page

Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ. Բաղայի

May 4
1 min read

Իրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններում։ Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք շարունակել ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ», - նշել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նշվել է, որ Իրանը խորհրդակցում է ՌԴ-ի և Չինաստանի հետ տարածաշրջանային օրակարգի շուրջ և մշտական կապի մեջ է Մոսկվայի ու Պեկինի հետ։

 
 
1/3084
bottom of page