«Ժողովուրդ». Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները

Ըստ նրա՝ զրույցի թեման «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի՝ ԱԺ դահլիճում արված առաջարկն էր՝ հնարավորինս արագ ավարտել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։ Բանն այն է, որ խորհրդարանն ունի 12 մշտական հանձնաժողով, և եթե յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումն ու քվեարկությունը կազմակերպվեն ներկայիս տեմպով, գործընթացը կարող է բավական երկար տևել և մինչև սեպտեմբեր դժվար թե ավարտվի։
«Մենք համաձայն ենք, որ գործընթացը պետք է արագ ավարտել, սակայն ես պնդեցի, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումներն ավարտենք և բոլորի քվեարկությունն անցկացնենք նույն օրը, որպեսզի խորհրդարանն ամբողջությամբ ձևավորված լինի և պատրաստվենք կառավարության ծրագրի ներկայացմանը»,— «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Արուսյակ Մանավազյանը։
Այսպիսով, ԱԺ նախագահի և երեք խմբակցությունների ղեկավարների՝ միջանցքում արձանագրված հանդիպման առանցքում խորհրդարանի վերջնական ձևավորման և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացն արագ ավարտելու հարցն էր»։




















