top of page

«Հրապարակ»․ Վարտիք, գուլպա, ածելի․ ինչ է գնել մարզպետարանը

  • 2 hours ago
  • 1 min read


2026 թ․ հունվարի վերջին Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք 10 հայ եւ 1 ռուս էին։



Արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։


Մասնավորապես, պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։


Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։


Կոտայքի մարզպետարանը Արցախից տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության իրեր գնելու պայմանագիր է կնքել «Նարլիա» ՍՊԸ-ի հետ։ Գնել են կանացի եւ տղամարդու գուլպաներ, վարտիքներ, հողաթափեր, ջինսե տաբատներ, շապիկներ, ինչպես նաեւ՝ հիգիենայի պարագաներ՝ սրբիչ, ածելի, օճառ եւ այլն։ Այս գնման համար մարզպետարանը վճարել է շուրջ 330 հազար դրամ։



 
 
1/2829
bottom of page