top of page

Տասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում

  • 2 hours ago
  • 1 min read

Տասնյակ տանկերներ և բեռնատար նավեր են կուտակվել Պարսից ծոցի մուտքի և ելքի մոտ այն բանից հետո, երբ Իրանը փակեց Հորմուզի նեղուցը։ Այս մասին են վկայում նավերի ընթացքին հետևող Vesselfinder պորտալի տվյալները, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

Ընդ որում, ըստ ծառայության տվյալների, բուն Հորմուզի նեղուցը գրեթե դատարկ է մնում:

ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզի նեղուցը փակելուց հետո, երկուշաբթի օրը նեղուցով ընդամենը երկու տանկեր է անցել։ Այն դեպքում, երբ կայուն իրավիճակում նեղուցը օրական հատում է մոտ 60 տանկեր։

 
 
bottom of page