top of page

Մարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր

3 hours ago
1 min read


Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Վարդան Գ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 75-ամյա Սամվել Ֆ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Սամվել Ֆ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։


 

 
 
1/3101
bottom of page