Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան
47 minutes ago
1 min read

«Միեւնույն ժամանակ, Ղալիբաֆը նաեւ Նահանգների հետ բանակցողն էր Իսլամաբադում, որտեղ ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը։ Իսլամաբադի պրոցեսը Իսրայելին կարծես թե հաջողվեց տապալել, կամ առնվազն՝ կազմալուծել։ Իսկ այս օրերին Երեւանում էին հավաքվել Նահանգների վարչակազմում Իսրայելի գլխավոր լոբբիստները, մոլեռանդ լոբբիստներն ու նվիրյալները՝ Ազգային աղոթքի նախաճաշի առիթով։
Սա անկասկած իր «նյարդը» թողնելու էր թե Միրզոյանի իրանյան այցի հանդեպ ընդհանրապես, թե Ղալիբաֆի հետ հանդիպման մթնոլորտի վրա մասնավորապես։
Միեւնույն ժամանակ, Երեւան եկած շրջանակը ԱՄՆ նախագահի 2028 թվականի ընտրությանը Ջեյ Դի Վենսի՝ կաթոլիկ Դի Վենսի առաջադրման գլխավոր հակառակորդն է»,-նշել է նա։




















