top of page

Ռուսական թանգարանն ավարտել է Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավի վերականգնումը

2 hours ago
1 min read


Ռուսաստանի պետական ​​թանգարանի մասնագետներն ավարտել են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի նկարներից մեկի՝ «Իններորդ ալիքի»  ​​վերականգնումը։ Ռիա նովոստիիհաղորդմամբ, հայտարարել է թանգարանի գլխավոր տնօրեն Ալլա Մանիլովան։

«Այսօր մեզ համար Ռուսական թանգարանում շատ ուրախ օր է, քանի որ մենք մեր այցելուներին, երկրին և Ռուսաստանի Դաշնության թանգարանային հավաքածուին նվիրում ենք մեծն Հովհաննես Այվազովսկու՝  ռեստավրացիայի և արվեստի համաշխարհային չափանիշներին համապատասխան վերականգնված կտավ՝ պատմական շրջանակով», - լրագրողներին ասել է  նա։


«Իններորդ ալիքը» Այվազովսկին ստեղծել է 1850 թվականին։ Ավելի քան 120 տարի կենտրոնական տեղ է զբաղեցրել Ռուսական թանգարանի մշտական ​​ցուցադրությունում: Նկարը թանգարանի հավաքածու է մտել 1897 թվականին՝ իր պատմական ոսկեզօծ շրջանակի հետ միասին: Այս ընթացքում աշխատանքը գործնականում որևէ լուրջ վերականգնման չի ենթարկվել, միայն տեղայնացված պահպանման  աշխատանքներ են իրականացվել:

Նա նշել է, որ նկարի համապարփակ գիտական ​​վերականգնումը տևել է չորս ամիս: Թանգարանի տվյալներով, վերականգնողները ամբողջ մակերեսով ամրացրել են նախաներկը և ներկի շերտը, վերականգնել են շերտազատված հատվածները և շտկել լաքի ծածկույթը, որը ժամանակի ընթացքում դարձել էր անհարթ և նկատելիորեն բծավոր:

 
 
1/3101
bottom of page