top of page

Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա․ Տիգրան Աբրահամյան

34 minutes ago
1 min read

Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները, վերջինիս ազատությունից զրկելը բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պայմաններում դատարանն այսօր ոչ միայն չվերանայեց Ծառուկյանի` խափանման միջոցի վերանայման հարցը, այլ 3 ամսով էլ ավելացրեց նրա մերձավոր զինակցի` Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը:

Իշխանությունն առկա ճնշումների շրջանակներում, ազատությունից զրկել է Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող մեծ թվով անձանց, որով փորձ է արվում ընդհանուր հարվածներին առավել էմոցիոնալ ֆոն հաղորդել»,-գրել է նա։


 
 
1/3117
bottom of page