top of page

Անկեղծ ցավում եմ. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

5 hours ago
1 min read


«Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ»,-Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ կայացած ասուլիսում ասաց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը`  պատասխանելով հարցին, որքանո՞վ կարող է հաստատավել ամուր խաղաղություն, եթե Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերին, ո՞րն է ձեր կոչը կամ ուղերձը Բաքվին»։ 

Նա հույս հայտնեց, որ  խաղաղության համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն, ավելի արագ առաջընթաց կլինի, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հասցվի ավարտին, բոլոր ընթացիկ խնդիրները կկարգավորվեն, «որոնց կապակցությամբ, անկեղծ ցավում եմ»։ 

Հարցին՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը ձեր գլխավորությամ, մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահի նկատմամբ ազատ արձակել հայ գերիներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասաց. «Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագորեն իրագործել համաձայնագրի բոլոր դրույթները, որը ներառում է  նաև կալանավորված անձանց հարցը»։ 

 
 
1/3117
bottom of page