top of page

Կոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

6 hours ago
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնի» ոլորանների սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Բոմբ» ակումբի մոտ, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով երկու հոգու քաղաքացիները անձնական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվածները մայր ու դուստր են։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունները։


 
 
1/3117
bottom of page