top of page

«Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես պատերազմի սկիզբ»․ Շամխանի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Իրանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնամասշտաբ պատերազմի սկիզբ, և Թեհրանի պատասխանը չի ուշանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։

«Սահմանափակ հարվածը պատրանք է։ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած կետից և ցանկացած մակարդակով կհամարվի պատերազմի սկիզբ, և պատասխան միջոցառումները կլինեն անհապաղ», - գրել է նա X-ում։ Իրանի պատասխանը կուղղվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի, ինչպես նաև ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ, հավելել է Շամխանին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և գործարք կկնքեն, որը ենթադրում է միջուկային զենքից հրաժարում: Հակառակ դեպքում նա Թեհրանին սպառնացել է հարձակմամբ, որը շատ ավելի վատ կլինի, քան 2025 թվականի հունիսինը։

 
 
1/2625
bottom of page