top of page

«Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրումը տեղի կունենա հունվարի 22-ին՝ Դավոսում». #Axios

  • Jan 20
  • 1 min read

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ի իր էջում գրել է, որ Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Երևանի ժամանակով ժամը 13:30-ին՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Նա իր գրառմանը կցել է հրավերի լուսանկար, որով ԱՄՆ նախագահը կոչ է անում պետությունների և կառավարությունների ղեկավարներին մասնակցել ստորագրմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին և մի շարք երկրների առաջնորդների հրավիրել էր միանալ խորհրդին։

 
 
1/2704
bottom of page