Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով․ ՀՀ կառավարություն
- 23 hours ago
- 1 min read

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտնում են ՀՀ կառավարությունից
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ասպեկտները, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում»,- գրված է հաղորդագրության մեջ:




















