top of page

Հունիսի 7-ի լինելու է խաղաղության կամ հնարավոր պшտերազմի ընտրություն. ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է. Ալեն Սիմոնյան

  • 4 hours ago
  • 1 min read

Այո՛, ՀՀ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» խաղաղության կուսակցություն է, և այո՛, մնացած, հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է, որ հիմա իրողությունը դա է, եթե մարդիկ ասում են, որ իրենք պետք է պահանջ ներկայացնեն ՀՀ տարածքի քմ-ից դուրս, դա կոչվում է պատերազմ:

«Անունն ինչ ուզում եք դրեք, դա է: Ես մեղավո՞ր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում, ես մեղավո՞ր եմ, որ մնացած քաղաքական ուժերն այդ ուղղությունն են տանում: Ասում եմ՝ նպատակը հետևյալն է, ժողովու՛րդ, Սովետական միությունը, փլվելուց հետո, բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում և մեր տարածաշրջանում թողել է չլուծված սահմանային հարցեր, մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք ՀՀ-ում, միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չէ, այնտեղ էլ է, մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված լինենք իրենցից:

Եվ այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն և 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության կամ հնարավոր պատերազմի մասին»,-հավելել է ԱԺ նախագահը:

 
 
1/2748
bottom of page