Վարչապետը տարածքները անդադար բաժանում է բոլորին որպես հուշանվեր. Հովիկ Աղազարյան
- 3 hours ago
- 1 min read

Վարչապետը տարածքները որպես հուշանվեր է բաժանում: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հայաստանը անկախության մասին հանրաքվե է արել այս տարածքում՝ որը վարչապետը անդադար բաժանում է բոլորին որպես հուշանվեր, Ղարաբաղն էլ անկախության հանրաքվե է արել, ստեղծել է Արցախի Հանրապետություն, որը այսօր չկա, հետևաբար տարօրինակ է, որ աշխարհում կարող է գտնվի գոնե մի հոգի, որ մտածի ՀՀ-ն վտանգ է սպառնում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համար:
Հետևաբար, միգուցե լուծումը գտնենք ուրի՞շ տեղ, միգուցե հռչակագրին հղումը մնա և մի կետ ավելացվի, որը կհաստատի, որ մենք տարածքային որևէ պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ:
Սահմանադրության հետ կապված ցանկանում եմ կիսվել իմ կարծիքով: Հռչակագրի հետ կապված՝ լայն քննարկում է գնում և պաշտոնյաների զեկույցներից տպավորություն է ստեղծվում, որ հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանվելու է: Այստեղ անկասկած խնդիրներ է առաջանում, որովհետև եթե հռչակագրին հղում չի արվում, հռչակագիրը ծննդականի նման մի փասատաթուղթ է, եթե չկա՝ պետք է նոր ծնունդ կազմակերպել չորրորդ հանրապետության տեսքով, կամ ծննդականը վերականգնել»,- նշել է նա:




















