top of page

Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին

5 hours ago
1 min read

Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բախվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին։ Այս մասին հայտնել է Omroep Gelderland հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների՝ հայտնի է առնվազն երեք տուժածի մասին. բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է, գնացքի ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներ են ստացել:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին)։ Հայտնի է, որ բեռնատարը խոշոր բետոնե բլոկներ է տեղափոխել։ Ուղևորները տարհանվել են գնացքից։ Վթարի հետևանքով Ամերսֆորտ և Զվոլե քաղաքների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է առնվազն մինչև օրվա վերջ։ Վթարի պատճառները դեռևս հաստատված չեն։

 
 
1/3070
bottom of page