top of page

Հրաժարականի ակնկալիքով

12 hours ago
1 min read

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կոշտ գնահատական է տվել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գործունեությանը՝ հայտարարելով, որ վերջինս չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։


Ղազարյանի խոսքով՝ Ռուբինյանի աշխատանքի շուրջ մեկ ամիս հետևելուց հետո իր համար ակնհայտ է դարձել, որ ԱԺ նախագահը չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել խորհրդարանի աշխատանքը։


«Մեկ ամսվա մեր աշխատանքն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Ապացույցն այն է, որ նրան չի հաջողվում հավուր պատշաճի կազմակերպել ԱԺ աշխատանքները, ժամանակին չեն կայացվում անհրաժեշտ որոշումները։ Ձախողումներն ակնհայտ են», — հայտարարել է պատգամավորը։


Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հարց էր ուղղել Ռուբեն Ռուբինյանին՝ բարձրացնելով նրա հրաժարականի հարցը։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտնել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։



 
 
1/3070
bottom of page