top of page

ՀԱՊԿ-ը խաղադրույք է կատարում Ուզբեկստանի հետ համագործակցության վրա

6 hours ago
1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիտարկում է կառույցի կազմի մեջ չմտնող երկրների, մասնավորապես՝ Ուզբեկստանի հետ համագործակցության հնարավորությունը։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։

«Տարածաշրջանային համատեքստում ՀԱՊԿ-ն առաջ է մղում լայն քաղաքական երկխոսության գաղափարը, որի նպատակն է ձևավորել եվրասիական անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված փոխադարձ վստահության և տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հարգման վրա։ Մենք այս աշխատանքում մեծ հեռանկարներ ենք տեսնում ինչպես Ուզբեկստանի, այնպես էլ տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների ու միավորումների հետ», — նշել է նա։

Այս պահին Տաշքենդը կազմակերպությունում գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ չունի, սակայն հետագայում այդ ձևաչափերը կարող են գործարկվել։ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցրել էր 2012 թվականին, սակայն երկկողմ շփումները դրանից հետո չեն ընդհատվել։

 
 
1/3070
bottom of page