Նոր մանրամասներ Քենիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքից. 8 աշակերտուհի է ձերբակալվել
- 2 hours ago
- 1 min read

Քենիայի աղջիկների դպրոցում 16 աշակերտուհու մահվան պատճառ դարձած ենթադրյալ հրկիզմանը մասնակցելու մեջ իրավապահները կասկածում են նույն դպրոցում սովորող ութ աշակերտուհիների; Նրանք արդեն ձերբակալվել են։ Այս մասին գրում է BBC News-ը։
Հինգշաբթի վաղ առավոտյան մայրաքաղաք Նայրոբիից մոտ 120 կմ (77 մղոն) հյուսիս-արևմուտք գտնվող Գիլգիլ քաղաքի Ուտումիշի աղջիկների ակադեմիայում բռնկված հրդեհը ոչնչացրել է հանրակացարանի վերին հարկը, որտեղ 135 երկհարկանի մահճակալ կար:
Տեղի ոստիկանական ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ աշակերտների և աշխատակիցների հետ հարցազրույցներից և տեսախցիկների տեսագրությունների դատաբժշկական ուսումնասիրությունից հետո դպրոցի ութ աշակերտներ նույնականացվել են որպես «հրդեհի պլանավորման և իրականացման հետ կապված հետաքրքրություն ներկայացնող անձինք»։
Հրդեհի ճշգրիտ պատճառը պարզելու ուղղությամբ հետաքննությունները շարունակվում են։ Ոստիկանությունը հայտնել է, որ աշակերտները ձերբակալվել են հարցաքննության համար, այն բանից հետո, երբ նրանց գտել են իրենց տներում և բերել դպրոց։ Հրդեհի հետևանքների վերաբերյալ կրթության նախարար Ջուլիուս Օգամբան ասել է՝ նախնական արդյունքները ցույց են տվել, որ դպրոցում անվտանգության միջոցառումների բազմաթիվ խախտումներ են եղել, այդ թվում՝ հանրակացարաններում գերբնակեցում և փակ ելքի դուռ։
Զոհերից բացի, հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել 79 աշակերտ, որոնցից մի քանիսը առաջին հարկից ցատկելու հետևանքով։
Վիրավորներից յոթը հինգշաբթի օրը տեղափոխվել են Նայրոբի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, իսկ մնացածը բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։ Քենիան դպրոցական հրդեհների հարուստ պատմություն ունի. ընդամենը երկու տարի առաջ Քենիայի կենտրոնում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր առնվազն 21 մարդ։
Գիշերօթիկ դպրոցներում հրդեհների մեծ մասը հրկիզման հետևանք է եղել, շատ դեպքերում հրդեհների համար մեղադրվել են աշակերտները, որոն զայրացած կարգապահությունից և կենսապայմաններից այդպես են արտահայտել իրենց դժգոհությունը։
Հիշեցնենք, որ Քենիայի կենտրոնական հատվածում գտնվող գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 16 աշակերտ դեպքը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները քնած էին եղել։




















