top of page

Պետական տնից դրանից հետո գողացել են քարերը, չգիտեմ ոսկեջրած է եղել երևի, չգիտեմ քար է, թե ինչ. Փաշինյան

May 29
1 min read

«Ես իմացել եմ, որ Չինաստանում կա Մեծ չինական պատ, Կոնֆուցիոս, թուղթն են ստեղծել, բայց որ Չինաստանում կա հալուցինացիա առաջացնող սունկ, առաջին անգամ կալուգացի Սամվելից եմ իմացել»,-Դիլիջանում քարոզչական հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե Սամվել Կարապետյանը, երբ գնում է Չինաստան,  նման սնկեր է ուտում։

«Ամեն մեկը իր փչացացության մասին է մտացծում և ես ասել եմ, որ դատարանում սունկ եմ կերցնելու և այդ սունկը ուտելու է բոլորիդ աչքի առաջ»,-հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի Գուլոյանի պետականացված առանձնատանը՝ Նա հայտարարեց.

«Ծառուկյան Գագոն և փեսեն գնացել տան պատերից քարեր են պոկել և հիմա մի հատ էլ դրա համար են դատվելու. Պետական տնից, դրանից հետո գողացել են քարերը, չգիտեմ ոսկեջրած է եղել երևի, չգիտեմ քար է, թե ինչ, բայց գողացել են»,- ասաց Փաշինյանը։

 
 
1/3084
bottom of page