top of page

Մարդկանց ստիպում են ընտրատեղամասից դուրս բերել «Ուժեղ Հայաստան»-ի քվեաթերթիկը. Գոհար Մելոյանի ահազանգը

  • 4 hours ago
  • 1 min read

«Քաղաքացիներին ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որը դրվում է ծրարում; Սա արգելված արարք է»,-ստացած ահազանգերը վկայակոչելով՝ լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին նախ չվախենալ սպառնալիքներից, չանել նման բան, ապա խորհուրդ տվեց, եթե վախեր ունեն, թող դնեն քվեաթերթիկը ծրարում, նկարեն, ապա հանեն ու նետեն աղբարկղը, փոխարենը ծրարում թողնել այն ուժի քվեաթերթիկը, որին ցանկանում են ընտրել։

Մելոյանն ասաց, որ ահազանգեր են ստացել, երբ մարդկանց ստիպում են «Ուժեղ Հայաստան»-ի քվեաթերիկը դուրս բերել ընտրատեղամասից՝ որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել։

«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, դուք խնդիր կունենաք, եթե արձանագրվի, որ քվեաթերթիկ եք դուրս բերել։ Կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որ ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառվեն։ Այս ճնշումներին վերջ տալու լավ հնարավորություն ունեք, քվեաթերիկ դուրս բերելը, բացի այն,որ ճնշում է ձեր նկատմամբ, իրավախախտում է, որը կարող է հետևանքներ ունենալ»,-ասաց Մելոյանը։

 
 
1/2890
bottom of page