top of page

Ո՞ր քաղաքական գործիչն է ազգին կազինոյի «նստեցնելու» հովանավորը. Նարեկ կարապետյան

  • 3 hours ago
  • 1 min read

«Գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են։ Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:



«Իսկ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը։ Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը։


Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն»:



Նարեկ Կարապետյանի այս հայտարարությունը հերթական անգամ կսրի հանրային ու քաղաքական բանավեճը` օնլայն խաղամոլության ծավալների, դրա սոցիալական հետևանքների և իշխանության պատասխանատվության շուրջ։



Հիշեցնենք` Պետական եկամուտների կոմիտեիցAuroranews-ի հարցմանն ի պատասխան ներկայացված պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է խաղադրույքների ծավալի նոր աճ՝ առաջ անցնելով նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշներից։

Մասնավորապես, ՊԵԿ-ի ներկայացրած պաշտոնական թվերի համաձայն Հայաստանում  2025 թվականի խաղադրույքների հանրագումարը կազմել է 7 տրլն 685 մլրդ դրամ, կամ $20.6 մլրդ դոլար: 

 
 
1/2841
bottom of page