top of page

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

  • 3 hours ago
  • 1 min read

Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր ֆրանսիական ՊՍԺ-ին։ «Մյունխեն Արենայում» կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին. աչքի ընկավ փարիզցիների հարձակվող Ուսման Դեմբելեն։ Դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը միայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին՝ Հարի Քեյնի խփած գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր գոլառատ 5:4 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով փարիզյան ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր, որտեղ գլխավոր տիտղոսի համար կպայքարի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Նշենք նաև, որ մրցաշարի 1/4 եզրափակչում ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում վստահորեն՝ 4:0 հաշվով դուրս էր թողել «Լիվերպուլին», իսկ մյունխենցիները 6:4 ընդհանուր հաշվով առավելության էին հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

 
 
1/2841
bottom of page