top of page

Բաքվում շարունակվել է Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Jul 3
1 min read

Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։

Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է։

Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 7-ին։

 
 
1/3084
bottom of page