top of page

«Ժողովուրդ». Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը

  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։

Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։

Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»։

 
 
bottom of page