Կապանում հրդեհ է բռնկվել երկու տների ընդհանուր տանիքում
- 2 days ago
- 1 min read

Այսօր առավոտյան՝ ժամը 07։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքում (մոտ 220 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 08։52-ին։ Այրվել են տների տանիքներից՝ ընդհանուր մոտ 85 քմ հատված։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ։




















