top of page

2-3 տարի առաջ շտապօգնությունն աշխատել է վնասով, չի ունեցել արտահագուստ, ռեանիմոբիլներ. Ավինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read
Շտապօգնության ծառայության որակը էականորեն բարձրացել է: Դա, մեր քաղաքացիների կողմից արած մեկնաբանություներից էլ ակնհայտ է դառնում:  Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության  ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Շտապօգնության ծառայության որակը էականորեն բարձրացել է: Դա, մեր քաղաքացիների կողմից արած մեկնաբանություներից էլ ակնհայտ է դառնում:  Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության  ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա դիտարկմամբ՝ 141 միլիոն վնասից հասել են՝ 168 մլն շահույթի:

Ավինյանը նշում է.  «Առաջին գործակարգավարականների ժամանակ կային զեկույցներ, որ զանգերի 78 տոկոսն է սպասարկվել: Հարց էր առաջանում՝ ոնց կարող է՝ մարդը շտապբուժօգնություն զանգահարի և իրեն այդ զանգը չսպաասրկվի: Այդ հարցն այսօր այլևս քննարկման առարկա չէ: Ենթադրվում է, որ 100 տոկոսն էլ պետք է սպսարկվի»:

Ավինյանը նաև հիշեցրեց, որ Առողջապահության նախարարությունը որոշակի նախաձեռնություններ ունի համապետական շտապբուժօգնության հետ կապված արդիականցաման հարցում:

«Մեր փորձը ընդհանուր առմամբ կարող է ծառայել՝ որպես լավ հիմք, թե ինչպես կարելի է որոշակիորեն տրանսֆորմացնել ծառայությունը, և, իհարկե, խոսք չի գնում մեր ծառայությունը որևէ մեկին հանձնելու մասին, այլ՝ մեկ հարթակում աշխատելուն»,-նշել է Ավինյանը՝  ընդգծելով, որ պետք է ինտեգրել ընդհանուր ծածկույթը:  

Ավինյանը նաև հիշեցրել է. «2-3 տարի առաջ շտապբուժօգնության զանգերը սպասարկվում էին 65-70 տոկոսով, ունեինք վնասով աշխատող կառույց, չունեինք նորմալ արտահագուստ, ունեինք կիսատ-պռատ շարժակազմ, չունեինք՝ ռեանիմոբիլներ, անկանխիկ վճարում, թվայնացված Արմեդի հետ ինտեգրված համակարգ»:


1/2493
bottom of page