top of page

Նոր Նորքի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել են

May 24
1 min read

Այսօր՝ մայիսի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Լվովյան, այլ Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի տերն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։



Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։




Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։



Տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է, թե ոչ՝ պարզվում է։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ավտոմեքենան ինչ-որ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է։



Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

 
 
1/3084
bottom of page