Իրավապահները մտել են ԲՀԿ-ի Վանաձորի գրասենյակ․ կան ձերբակալվածներ
- 7 hours ago
- 1 min read

Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։
«Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,- MediaHub-ի հետ զրույցում ասացին կոմիտեից:




















