top of page

Օրենքը Երևանին պարտավորեցնում է կողմնորոշվել դեպի ԵՄ, իսկ ԵՄ-ն կարող է երկար ժամանակ անդամակցության «գազարը» պահել թեկնածուների առջև․ Պեսկով

  • 7 hours ago
  • 1 min read

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Երևանը պարտավոր է կողմնորոշվել դեպի Եվրամիություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ Հայաստանում դա տեղի է ունենում [ԵՄ-ին ինտեգրվելու մտադրությունը]։ Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որն, ըստ էության, իրավականորեն արդեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և պետական իշխանության բոլոր մարմիններին կողմնորոշվել դեպի եվրոպական ինտեգրում։ Իհարկե, սա անխոս քննարկման թեմա կդառնա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Եվրոպական միությանն անդամակցությունը թեկնածուների համար ամենևին էլ մոտ ապագայի հարց չէ, Եվրոպան արդեն երկար տարիներ «գազար է ցույց տալիս» Թուրքիային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԵՄ անդամակցությունն այնպիսի բան է, որ, մի կողմից, բոլոր պետություններին թվում է, թե դա մոտ է։ Բայց ես Թուրքիայի օրինակով շատ լավ գիտեմ. արդեն երկար տասնամյակներ այդ «գազարը» պահում են Թուրքիայի առջև, ու այն ոչ մի կերպ չի մոտենում։ Թվում է՝ ուր որ է [կստացվի], բայց ոչինչ էլ չի լինում»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը։

«Ուստի ԵՄ անդամակցությունը շատ պետությունների համար դառնում է մի տեսակ չիրականացած երազանք, թեև միշտ պետք է նաև հարց տալ՝ իսկ դա երազա՞նք է արդյոք»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

 
 
1/2885
bottom of page