top of page

Տո անգրագետնե՛ր, Ծառուկյանն ասում է՝ թոշակը բարձրացրեք, 1 ամիս առաջ 10,000 բարձրացրեցիք. Գագիկ Ծառուկյան

  • 5 hours ago
  • 1 min read

Տո անգրագետնե՛ր, Ծառուկյանն ասում է՝ թոշակը բարձրացրեք, 1 ամիս առաջ 10,000 բարձրացրեցիք, սաղ վառված են Ծառուկյանի խոսալուց, որ պարզ, անկեղծ մարդկանց հետ խոսում եմ: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Հիմա ԱԲ-ով սարքել են՝ թե իբր Ծառուկյանը խոսում է կրթությունից և առողջապահությունից, ու ասում է թոշակը անվճար պետք է դարձնել, տո անգրագետներ՝ Ծառուկյանը ասում է թոշակը բարձրացրեք:

Այսօր ես ասել եմ, որ իմ ժողովրդին առաջնային անհրաժեշտ է, որ առողջապահությունն ու կրթությունը անվճար լինի, պետությունը մարդկանց այդ խնդիրը պարտավոր է կարգավորի, առողջապահության համար տարեկան բյուջեն 700 միլիոն դոլար է, բայց ժողովուրդը դրա արդյունքը չի տեսնում, անտեղի փոշիանում է, մարդիկ տները նստած՝ խեղճ ու կրակ, չեն գնում ստուգման, փող չունեն»,- նշել է Ծառուկյանը:

 
 
1/2885
bottom of page