top of page

«ՌԴ-ն պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը»․ Գալուզին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, «Известия»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու նախագծի պարամետրերը և, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունն այս կամ այն ձևով»,- հայտարարել է դիվանագետը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կառավարման ներքո, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։

«Մենք պետք է հաշվի առնենք նաև Հայաստանի անդամակցությունն ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- նշել է փոխնախարարը։

 
 
1/2652
bottom of page