«Պարո՛ն Ավինյան, չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ». Պեդրո Զարոկյան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

«Զեկույցում գրված է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, որ ծովի մակերեսից մոտ 800-1400 մետր բարձր է»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» քննարկվող հարցին: «Մի քանի շաբաթ առաջ, պարո՛ն Ավինյան, դուք ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը Երևանի աշխարհագրական վատ դիրքն է և, որպես օդի աղտոտման լուծում, առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել և մշակել գործողություններ: Նույնը Երևանի խցանման խնդիրը լուծելու համար առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ»,- նշել է Զարոկյանը՝ շարունակելով. «Պարո՛ն Ավինյան, Երևանի այս ամբողջ խնդիրները լուծելու համար չեք կարծո՞ւմ, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»:
Քաղաքապետն արձագանքել է. «Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միաժամանակ ավելի մեծ արդյունքներ կունենք, պարո՛ն Զարոկյան»:




















