top of page

«ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ռելսերը եթե նույնիսկ ոսկուց կառուցվեն, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը»․ Արթուր Խաչատրյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

«ԹՐԻՓՓ երկաթուղու ռելսերը եթե նույնիսկ ոսկուց կառուցվեն, իսկ խողովակաշարը, գազամուղը, նավթամուղը պլատինից, միևնույն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ նույն պայմաններով, հայաստանցիներն անխոչընդոտ կարողանան Ագարակից հասնել մինչ Երասխ, կամ Երասխից իջնել Ագարակ, ու էլի նույն պայմաններով անխոչընդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ, հետո դեպի արևելք կամ հյուսիս»,- մանրամասնել է ընդդիմադիր պատգամավորը։

 
 
1/2652
bottom of page