top of page

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

1 hour ago
1 min read

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը։

Կանայք.

  • Հոկտեմբերի 30-ին ժամը՝ 12:00-ին, 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան

  • Նոյեմբերի 5-ին ժամը՝ 09:30-ին, 77 կգ՝ Ալինա Սուքիասյան (C խումբ)

  • Նոյեմբերի 7-ին ժամը՝ 15:00-ին, 86 կգ՝ Էմմա Պողոսյան ու Լիանա Գյուրջյան

Տղամարդիկ.

  • Հոկտեմբերի 28-ին ժամը՝ 12:00-ին, 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյան (B խումբ)

  • Հոկտեմբերի 31-ին ժամը՝ 09:30-ին, 75 կգ՝ Տիգրան Կարապետյան (C խումբ)

  • Հոկտեմբերի 31-ին ժամը՝ 15:00-ին, 75 կգ՝ Գոռ Սահակյան

  • Նոյեմբերի 2-ին ժամը՝ 09:30-ին, 85 կգ՝ Մարտին Պողոսյան (C խումբ)

  • Նոյեմբերի 2-ին ժամը՝ 12:00-ին, 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան (B խումբ)

  • Նոյեմբերի 4-ին ժամը՝ 12:00-ին, 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան (B խումբ)

  • Նոյեմբերի 6-ին ժամը՝ 15:00-ին, 110 կգ՝ Գարիկ Կարապետյան

  • Նոյեմբերի 8-ին ժամը՝ 10:00-ին, +110 կգ՝ Վարազդատ Լալայան

Նշենք, որ մրցաշարը կանցկացվի Չինաստանի Նինբո քաղաքում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 8-ը։ Մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։


 
 
1/3131
bottom of page