Բացի հոգևոր ծառայությունից, ուրիշ անելիք ես չունեմ․ ավելորդ եք խոսում, ժողովուրդ ջան․ Կոտայքի թեմի առաջնորդը՝ ԱԺ-ում եկեղեցուն առնչվող Քննիչ հանձնաժողովի քննարկումներին մասնակցելու մասին
5 minutes ago
1 min read

Բացի հոգևոր ծառայությունից, ուրիշ անելիք ես չունեմ, հայ հոգևորականի առաքելությունն է ծառայել Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցուն և ամբողջովին, լրագրողներին ասել է Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ազգային ժողովում մասնակցելու է եկեղեցուն առնչվող Քննիչ հանձնաժողովի քննարկումներին
Լրագրողների հարցին՝ շարունակում է պահանջել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա, Սրբազանը չցանկացավ պատասխանել։
«Ավելորդ եք խոսում, ժողովուրդ ջան, դուք ուզում եք, որ իմ համբերությունը հատնի։ Ես հոգևոր առաջնորդ եմ և ի ծնե հոգևոր առաջնորդությամբ իմ ժողովրդին եմ ծառայել և մինչև վերջ իմ ժողովրդին պիտի ծառայեմ։ Իսկ ժողովրդին ծառայելով ժողովրդի միջոցով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,-նշել է նա։




















