«Հրապարակ»․ Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին
- 16 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է` ներկուսակցական ընտրություններից հետո 3 ՔՊ-ականի են հանել ցուցակից՝ Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին:
Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածյալներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ, եւ որոշել են գործընթացը չշարունակել: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։
Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես։




















