top of page

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են․ Գագիկ Ծառուկյան

  • 6 hours ago
  • 1 min read

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։

Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը հնարավոր է փոխել։

«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ ստեղծելով աշխատատեղեր ու զարգացման նոր հեռանկարներ։ Բնակիչներն իրենք են փաստում, որ արդեն իսկ տեսանելի է դրական շարժ՝ հողերի նկատմամբ աճող հետաքրքրությունից մինչև տնտեսական ակտիվության աշխուժացում։ Մենք ունենք կարող ու տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն հենց այստեղ։

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու։ Միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան»։

 
 
1/2820
bottom of page