top of page

Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել. Իրանի ԱԳ նախարարի կոչը՝ ԱՄՆ-ին զինվnրականներին

  • 6 hours ago
  • 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Միացյալ Նահանգներին դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արևելքից։

«Մեր զինված ուժերը որևէ հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել», - գրել է նա X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ հարվածների մասին՝ Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցումից հետո: Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իրանական էլիտար ռազմական ստորաբաժանում) հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա:

 
 
1/2914
bottom of page