Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները
2 minutes ago
1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում։ Ժամը 21։10-ի սահմաններում միմյանց են բախվել «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Մեզ հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները պատմեցին, որ նախնական տվյալներով վթարի պատճառը եղել է բեռնատար մեքենան, որը դուրս է եկել հանդիպակած գոտի։
Վթարի հետեւանքով բեռնատար ֆուռը եւ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բեռնատարը գլխիվայր շրջվել է։
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով 8 մարդ տեղում մահացել էր, 3-ը` վիրավորվել։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Վերջինս գիշերը մահացել է։




















