«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի
- 3 hours ago
- 1 min read

Վանաձորցիները դժգոհ են սոցիալական վիճակից, տրամադրվող կենսաթոշակի չափից։ «Գիշերվա հաց եմ առնում, որ 200 դրամի փոխարեն 160 դրամ վճարեմ, այսինքն՝ մի քիչ էժան առնեմ։ Քարտով առևտրի ու հետվճարի մասին են խոսում, բայց ես շուկայից եմ առևտուր անում, որովհետև էժան է, իսկ շուկան քարտով կտա՞, չի տա, թող իմ փողը պետությունը նաղդով տա, ոչ թե քարտ, հետվճար և այլն»,- ասում է «Նյուզ»-ի հարցմանը մասնակցած վանաձորցի կինը։




















